Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Ժամանակ է եղել, որ մարդ գիտակցություն չի ունեցել: Այն զարգացել և աստիճանաբար լրացրել է մարդու արթուն վիճակը: Սակայն այժմ չի բավականացնում արթուն վիճակը, և սկսել է շարունակել տարածվել մարդու այլ վիճակներում: Գիտակցությունը սկսել է ավելի հաճախ առաջանալ արագ քնի փուլերում (ФБС, REM sleep), ինչը հանգեցրել է մարդկային ամենազարմանալի երևույթին՝ մարմնից դուրս վիճակի զգացումին: Հավանական է, որ ապագայի մարդը գիտակցաբար կապրի երկու աշխարհներում; Իսկ առայժմ այն դեռևս հասանելի է միայն այս գրքում նկարագրված հատուկ տեխնիկաների օգնությամբ:

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Այս երևույյթի դրսևորման հետքեր կարելի է գտնել Աստվածաշնչում և այլ հնագույն աղբյուրներում: Այն ընկած է այնպիսի երևույթների հիմքում, ինչպիսիք են մահից առաջ տեսիլքները, այլմոլորակայինների կողմից առևանգումնրը, քնի պարալիչը և այլն: Երևույթը այնքան զարմանալի է, որ բազմաթիվ միստիկ ուղղություններ այն համարում են գերագույն ձեռքբերում: Ըստ վիճակագրության՝ ամեն երկրորդ մարդ դրան բախվում է վառ ձևով, իսկ հենց դրա հնարավորությունը գիտականորեն ապացուցվել է 1970-ականներին:

<<Աստրալ պրոյեկցիա>>, <<մարմնից դուրս ապրումներ>>, <<գիտակցված երազներ>> անվանումներով հայտնի երևույթը լայնորեն տարածված է ժամանակակից տարբեր պրակտիկաներում: Որպեսզի ընդհանրացնել այս բոլոր երևույթները, մենք կօգտվենք <<ֆազա>>, <<ֆազային վիճակ>> պրագմատիկ տերմիններից, քանի որ առօրյայում դրանք ոչնչով չեն տարբերվում միմյանցիից: Մենք նաև առավելագույնս մատերիալիստիկ կլինենք, թողնենք բոլոր տեսական խոսակցությունները և զբաղվենք բացառապես պրակտիկայուվ։

 Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Ինչ վերաբերում է հենց երևույթի ըմբռնմանը, ապա պետք է հասկանալ, որ այն երևակայություն չէ: Իրականությունն ինքնին քուն է թվում, երբ համեմատում ենք ֆազային ապրումների հետ: Այնտեղ դու ընդհանրապես ֆիզիկական մարմին չես զգում անկողնու վրա, իսկ քո բոլոր զգացումները ամբողջությամբ բեռնվում են նոր աշխարհի ընկալմամբ: Այնտեղ դու նույնպես կարող ես շոշափել և դիտել, քայլել և թռչել, ուտել և խմել, ցավ զգալ և այլն: Եվ այս ամենը՝ ավելի ուժեղ իրականության զգացողությամբ ու ընկալման հստակությամբ, քան առօրյա կյանքում: Հենց այս պատճառով էլ շատ սկսնակներ այնտեղ ընկնելով զգում են շոկ կամ ակնհայտ սարսափ: Սա իրենից ներկայացնում է իրական զուգահեռ աշխարհ՝ մեր զգացումների ընկալման տեսակետից:

Ավելի մեծ հնարավորություններ են բացահայտվում, երբ ուսումնասիրում ենք երևույթի կիրառական կողմը: Ֆազայում մենք կարող ենք ճամփորդել Երկրում, տիեզերքում և ժամանակի մեջ: Մենք կարող ենք այնտեղ հանդիպել ցանկացած մարդու՝ ընկերների և հարազատների, մահացածների և հայտնիների: Մենք կարող ենք ֆազայից տեղեկություն ստանալ և այն օգտագործել առօրյա կյանքում, որպեսզի վերջինս ավելի լավը դարձնենք: Մենք կարող ենք ազդեցություն ունենալ մեր ֆիզիոլոգիայի վրա և բուժել բազմաթիվ հիվանդություններ: Մենք կարող ենք իրականացնել մեր գաղտնի ցանկությունները և զարգացնել մեր ստեղծագոծական ունակությունները: Իսկ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդիկ կարող են ֆազայում ազատվել <<իրենց շղթաներից>> և ստանալ այն ամենը, ինչը իրենց պակասում է իրականում: Եվ այս ամենը առօրյա կյանքում երևույթի կիրառության այսբերգի միայն գագաթն է:

Կարծում եք, որ դժվար է սովորել, իսկ որոշ տեղեր գրում են, որ սրան կարելի հասնել ամիսների, անգամ՝ տարիների ընթացքում։ Գլխից հանեք այս հին նախապաշարմունքները․ մենք 21-րդ դարում ենք: Այս բաժնում նկարագրված հրահանգները շատ մարդկանց օգնում են այս արտակարգ վիճակը զգալ 2-3 օրվա ընթացքում: Հիշեք՝ այս գրքում նկարագրված տեխնիկաները իրենցից ներկայացնում են մարմնից դուրս ճամփորդությունների դպրոցում կատարված բազմամյա էքսպերիմենտալ ուսուցման արդյունք: Հազարավոր մարդիկ անձամբ մասնակցություն են ունեցել առաջարկվող տեխնիկաների մշակման ու հղկման մեջ՝ ապացուցելով, որ բացարձակապես կիրառելի է ցանկացած մարդու համար: Այն ամենը, ինչը պահանջվում է ձեզնից՝ հնարավորինս ճշգրտորեն ու բծախնդրորեն իրականացնելն է, որից հետո դուք կարող եք բառացիորեն ապրել երկու աշխարհներում:

Գոյություն ունի մարմից դուրս գալու երեք հիմնական մեթոդ՝ քնից հետո (անուղղակի մեթոդ), քնի ժամանակ (քնի ժամանակ գիտակցելու մեթոդ), առանց նախորդող քնի (ուղղակի մեթոդ): Մենք մեր տեխնիկական փորձը կսկսենք ամենապարզ տեխնիկաներից՝ անուղղակիներից, որոնք իրականացվում են զարթնելու պահին և շատ պարզ են: Այս տեխնիկաները յուրացնելով՝ կարելի է փորձել մարմից դուրս գալ գիշերը կամ ցերեկը՝ առանց նախորդող քնի: